«Հրազենային վնասվածք ստացած զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծանր». ՊՆ փոխնախարար. տեսանյութ

նային վնասվածք ստացած զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծանր»
նային վնասվածք ստացած զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծանր»

Շատ հաճախ չի նկատվում և լուսանցքից դուրս է մնում, թե քանի դեպքեր են կանխվում մեր սպաների և զինծառայողների՝ ժամացույցի պես աշխատանքի շնորհիվ։ Ցավոք, հասարակությունն արձագանքում է միայն բացասական դեպքերին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։

«2019 թվականն աննախադեպ է եղել և՛ կարգապահության, և՛ սպառազինության ձեռքբերման առումով։ Ոչ միայն սպառազինության վրա ենք շեշտը դրել, այլ նաև համաժամանակյա վարձատրության բարձրացման, այսինքն՝ զինծառայողների գործող վարձատրության բարձրացման։ Հուսով եմ՝ հնարավորություն կունենանք այդ բոլոր դրական միտումների զարգացումն ապահովել 2020 թվականին»,- ասաց Գաբրիել Բալայանը։

Անդրադառնալով հունվարի 24-ին հրազենային վիրավորում ստացած զինծառայողներին, ՊՆ փոխնախարարն ասաց․ «Նրանցից մեկին տեղափոխել են Երևան, դեռ վիրահատական մջամտություն չենք արել, սպասում ենք, որ զարգացման դինամիկայից ելնելով բժիշկները որոշում կկայացնեն հետագա անելիքներ վերաբերյալ։

Վիճակը շարունակում է մնալ ծանր։ Մյուս վիրավորի կյանքին որևէ վտանգ չի սպառնում, վիրահատական բոլոր միջամտություններն իրականացրել են, շուտով կվերադառնա իր ծառայությանը»։

Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում։