Քաղավիացիայի կոմիտեն Ռայանէյր ավիաընկերության ղեկավարությանը տեղեկացրել է խնդրի մասին

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իրազեկված է Ռայանէյր ավիաընկերության հունվարի 28-ի Միլան-Երևան FR4456 չվերթի ընթացքում առաջացած խնդիրների մասին՝ կապված որոշ ուղևորների չփոխադրման հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:

«Միաժամանակ ՔԱԿ-ի կողմից վերոգրյալ խնդրի վերաբերյալ տեղեկացվել է Ռայանէյր ավիաընկերության ղեկավարությանը: Ձեր իրավունքների մասին հստակ տեղեկություն կարող եք գտնել ԵՄ կանոնադրության փաստաթղթից՝ հատուկ ուշադրություն դարձնելով 1-9ը հոդվածներին: ԵՄ կանոնադրությանը կարող եք ծանոթանալ հետևյալ կայքից https://eur-lex.europa.eu/resource.html…

Խնդիրների դեպքում կարող եք նաև դիմել « ՓԱՍԵՆՋԵՐ.ԷՅԵՄ» ՍՊԸ-ին /PASSENGER.AM/ ձեր իրավունքները պաշտպանելու համար»,- նշված է Քաղավիացիայի կոմիտեի հաղորդագրության մեջ։