Ստեղծվել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը

ՀՀ կառավարության նիստում այսօր հաստատվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացված «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն», «Անտառային մոնիթորինգի կենտրոն» և «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով՝ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 20-ի N 552, 2004 թվականի մարտի 18-ի N 349-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» կառավարության որոշման նախագիծը։ 

Նախարար Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է համապատասխան որոշման նախագիծը՝ մասնավորապես նշելով, որ սույն որոշմամբ ակնկալվում է վերոնշյալ ՊՈԱԿ-ների միաձուլման արդյունքում ապահովել դրանց գործունեության արդյունավետությունը և ապահովել շրջակա միջավայրի մոնիթորինգի միասնական գաղափարի ներդնումը և դրա իրականացման քաղաքականությունը։

Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: