Նախագահի մամուլի քարտուղարը հերքում է

Նախագահի մամուլի քարտուղարը հերքում է
Նախագահի մամուլի քարտուղարը հերքում է

Պատասխանելով այսօր առավոտվանից անանուն աղբյուրի կողմից youtube.com կայքում տեղադրված ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին վերագրվող տեսանյութի վերաբերյալ հարցին` ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը հայտնեց.

«Հայաստանի Հանրապետության նախագահը երբևէ չի զանգահարել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին: Վերջինիս նախաձեռնությամբ 2009թ-ին կայացել է երկու հեռախոսազրույց, որոնց ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահը չի արել տեսանյութում իրեն վերագրվող արտահայտությունն ուղղակի կամ անուղղակի:

Հակառակը` բոլոր հանրային ելույթներում և պաշտոնական հանդիպումների ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը և կոչ է արել չարդարացնել ճանաչման ձգձգումը Թուրքիայի հետ ընթացող բանակցություններով: Վստահ լինելով, որ Սպիտակ տունն իր տրամադրության տակ ունի ԱՄՆ-ի փոխնախագահի բոլոր պաշտոնական հեռախոսազրույցների սղագրություններն ու ձայնագրությունները` ՀՀ նախագահի աշխատակազմը պաշտոնապես տալիս է իր համաձայնությունը` հրապարակելու նշված հեռախոսազրույցի ձայնագրությունը»: