«Ժառանգության»` ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին օրինագծի քվեարկությունը կրկին հետաձգվել է, իշխանական կուալիցիան հանդես է եկել հայտարարությամբ

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր ղեկավար, Րաֆֆի Հովհաննիսյանը հոկտեմբերի 28-ին ԱԺ-ում հայտարարել է, թե իրենց կողմից ներկայացված «ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին» օրինագծի քվեարկությունը կրկին հետաձգում է:
«Մշո Սուլթան, Սուրբ Կարապետ, մինչեւ դեկտեմբերի 9-ը լինի մեզ պահապան»,- հայտարարել է նա։
Րաֆֆի Հովհաննիսյանն նշել է, որ քվեարկությունը հետաձգում մինչեւ դեկտեմբերի 9-ը` Աստանայում կայանալիք ԵԱՀԿ անդամ երկրների նախագահների գագաթնաժողովը, երբ կրկին նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

Երկու օր առաջ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ եթե այդ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանից համապատասխան հանձնարարություն ստանան, ապա իշխող կուալիցիան արտահերթ կարգոց անգամ կճանաչի ԼՂՀ անկախությունը:

Սակայն այսօր կրկին անգամ կուալիցիան ամրապնդել է իր դիրքորքշումը` համատեղ հայտարարության մեջ նշելով, որ այս պահին ԼՂՀ ճանաչումը նպատակահարմար չէ:

«Պաշտպանելով ԼՂՀ միջազգային ճանաչմանն ուղղված գործադրվող ջանքերն ու նախաձեռնությունները, մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետության կողմից ԼՂՀ միակողմանի ճանաչման քայլը այս պահին չի բխում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի որդեգրած կառուցողական դիրքորոշումից, որին և զորակցում է խորհրդարանական կոալիցիան»,- գրված է հայտարարության մեջ:

© Medialab.am