Վլադիմիր Կարապետյան. «Հերքում չի ներկայացվել»

Վլադիմիր Կարապետյան. «Հերքում չի ներկայացվել»
Վլադիմիր Կարապետյան. «Հերքում չի ներկայացվել»

ՀԱԿ-ի արտաքին կապերի պատասխանատու, ԱԳՆ մամլո նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը «Մեդիալաբի» հետ զրույցում մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հայտնի յութուբյան հայտարարության կապակցությամբ արված պարզաբանումը` նշեց, որ ամեն դեպքում հերքում չի ներկայացվել: Նա նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հայտարարությունը «զարմանալիորեն տեղադրված չէ դեսպանության կայքում»:

«Այստեղ աչքի է զարնում երկու հանգամանք. սովորաբար որևէ դեսպանություն իր մեկնաբանություններում ներկայացնում է միայն իր երկրի պաշտոնյաների դիրքորոշումը: Քանի որ այս դեպքում, մասնավորապես, ներկայացվում է, թե ինչ չի ասել Ս. Սարգսյանը, սա նման է Ս. Սարգսյանին պաշտպանելու փորձի: Այս պահին դժվարանում եմ բացատրել, թե որո´նք են ամերիկյան հիմնարար արժեքները տարիներ շարունակ ցուցադրաբար ոտնահարող (այդ մասին կան բազմաթիվ վկայություններ հենց ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցներում) պաշտոնյային նման աջակցություն հայտնելու պատճառները»,- նշեց Կարապետյանը:

Նրա խոսքով` ԱՄՆ փոխնախագահ Բայդենը, հղում կատարելով Ս. Սարգսյանի խոսքին, չի հիշատակել ո´չ նախագահ Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձը, ո´չ էլ Ներկայացուցիչների պալատի 252 բանաձևի դիտարկման հարցը:

«Նա պարզապես նշել է, որ Ս. Սարգսյանը խնդրել է «չթեժացնել Ցեղասպանության հարցը…»: Այս մասով որևէ հերքում չի ներկայացվել, հետևաբար, քանի դեռ չի հրապարակվել հեռախոսազրույցը, հիմքեր չկան չհավատալու ԱՄՆ փոխնախագահի խոսքին»,- նշեց Կարապետյանը:

© Medialab.am