ԱԱԾ նախկին տնօրեն Վանեցյանը կուսակցություն է ստեղծում. «Ժողովուրդ»

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել է քաղաքականությամբ զբաղվելու, կուսակցություն ստեղծելու մտադրության մասին: «Ժողովուրդը» գրում է, որ նա այս տեղեկությունը հայտնել է երեկ, տպագիր մամուլի գլխավոր խմբագիրների հետ հանդիպման ժամանակ։

«Թե ովքեր են լինելու կուսակցության կազմում, այս պահին ձեռնպահ կմնամ անուններ հնչեցնելուց, քանի որ շատերի հետ եմ բանակցել։ Գաղափարախոսության մասին կխոսենք կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ»,-նշել է Վանեցյանը։

Նրա կուսակցության ուղղությունը կլինի կենտրոնամետ-աջ։ Այլ մանրամասներ Վանեցյանը դեռ չի հայտնել։