Վրաստանից եկող կապուղիները խափանվել են․Team-ը՝ ինտերնետ անհասանելիության մասին

Team տելեկոմը տեղեկացնում է, որ Վրաստանի տարածքում տեղի ունեցած եվրոպական ուղղության հիմնական և պահեստային կապուղիների խափանման պատճառով առկա է ինտերնետ հասանելիության խնդիր։

«Վրաստանի մեր գործընկերներն իրականացնում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար:
Նշենք, որ ձայնային ծառայությունները հասանելի են:

Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհարմարությունների համար»,-ասված է հայտարարության մեջ։