Չինաստանի իշխանությունները 28,6 մլն դոլար են տրամադրել կորոնավիրուսի բուժման համար

Չինաստանի Զարգացման և բարեփոխումների պետական կոմիտեն 200 միլիոն յուան (28,57 միլիոն դոլար) է հատկացրել Հուբեյ նահանգում կորոնավիրուսով ծանր հիվանդներին բուժելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Զարգացման և բարեփոխումների պետական կոմիտեն կենտրոնական բյուջեից շտապ կարգով 200 մլն յուան է հատկացրել Խուանչժունի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի Տունցզի բժշկական ինստիտուտի Տունցզի հիվանդանոցին` Հուբեյ նահանգի ազգային հիվանդանոցում ծանր հիվանդների համար բաժանմունք կառուցելու, մասնավորապես` ոչ ինվազիվ շնչառական սարքավորումներ, էլեկտրակարդիոմոնիտորներ և այլ կարևոր սարքավորումներ գնելու համար: