Իջևանի ոստիկանները, իրացնելով օպերատիվ տվյալները, Ենոքավան գյուղի փայտամշակման արտադրամասում հայտնաբերել են մոտ 20 խորանարդ մետր վեցմետրանոց կողահատ տախտակներ, փայտամշակման համար նախատեսված հաստոցներ և այլն։
Հայտնաբերվածի կապակցությամբ համապատասխան փաստաթղթերը բացակայել են։
Իջևանի ոստիկաններն Ազատամուտ գյուղում էլ հայտնաբերել են փայտածուխի ապօրինի արտադրամաս, մասնավորապես, առանց փաթեթավորման փայտածուխ և մի քանի խորանարդ մետր փայտանյութ, որոնց վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը բացակայել են։
Արտադրամասերի գործունեությունը կասեցվել է։
Դեպքերի առթիվ ոստիկանության Իջևանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են, տեղեկացնում է ոստիկանությունը: