Բողոք-պիկետի կազմակերպիչները հույս ունեն, որ «Համարբերգը հետեւողական կլինի քաղաբանտարկյալներին ազատ արձակելու պահանջում»

Բողոք-պիկետի կազմակերպիչները հույս ունեն, որ «Համարբերգը հետեւողական կլինի քաղաբանտարկյալներին ազատ արձակելու պահանջում»
Բողոք-պիկետի կազմակերպիչները հույս ունեն, որ «Համարբերգը հետեւողական կլինի քաղաբանտարկյալներին ազատ արձակելու պահանջում»

«Ազատություն քաղբանտարկյալներին», «Որտեղ են մարտի 1-ի հանցագործները», «Ազատություն» այս եւ նմանատիպ պաստառներով այսօր «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի դիմաց` Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի այցելությանն ընդառաջ բողոքի ակցիա-պիկետ անցկացվեց:
Երեւանում կայանալիք այցի շրջանակներում, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը հունվարի 18-21-ը հանդիպումներ է ունենում իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների, իրավապաշտպանների, իրավապահների հետ:
Մինչ ակցիայի աջակիցները հավաքվել էին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի դիմաց, ուր իջեւանել է Համարբերգը, վերջինս Հայաստանում ԵԽ գրասենյակում շարունակում էր հանդիպումները, ուր եւ պիկետից հետո երթով շարժվեցին մասնակիցները:

Ակցիայի կազմակերպիչները` ի դեմս «Քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության» կոմիտեի ԵԽ ներկայացուցչի միջոցով նախկին քաղբանտարկյալների կողմից նամակ հանձնեցին Թոմաս Համարբերգին, որի տակ ստորագրել էին 42 հոգի:

Շնորհակալություն հայտնելով ժամանակին իրենց ցուցաբերած աջակցության համար, նամակի հեղինակները տեղեկացնում էին ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին, որ Հայաստանում դեռեւս 9 քաղբանտարկյալներ կան:

«Նամակում մենք պահանջում ենք քաղբանտարկյալների ազատ արձակումը,-ասաց կոմիտեի համակարգող, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը,-եւ ակնկալում ենք, որ պարոն Համարբերգը հետեւողական կլինի քաղաբանտարկյալներին ազատ արձակելու պահանջում»:

© Medialab.am