Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի սեփականատեր, մանկապղծության մեջ մեղադրվող ԱՄՆ քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանը երկու ամիս կանցկացնի կալանքի տակ:
Շաբաթ օրը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԱԾ քննչական վարչության ներկայացրած միջնորդությունը՝ Տեր Պողոսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելով կալանքը:
Տեր-Պողոսյանինմեկ շաբաթ առաջ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 140 հոդվածի հատկանիշներով` «Անձին սեռական հարաբերության, համասեռամոլության կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելուն հարկադրելը շանտաժի, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ տուժողի նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով»:
Այս հոդվածով նախատեսվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:
© Medialab.am
14.02.2011