Հակակարկտային ծառայությունը 2019 թվականի ընթացքում երեք հրթիռային և 552 գազագեներատորային հակակարկտային համակարգերի միջոցով վնասազերծել է շուրջ 510 կարկտավտանգավոր ամպ:
Այդ կարկտավտանգավոր ամպերի յուրաքանչյուրից տեղացած կարկուտը միայն գյուղացիական տնտեսություններին կհասցներ մինչև հարյուր միլիոնավոր դրամների վնաս:
Կանխված կարկտահարությունները կվնասեին ոչ միայն գյուղացիական տնտեսություններին, այլ նաև քաղաքացի սպառողներին, քանի որ բերքի սակավությունը կառաջացններ բերքի գնաճ:
Բացի այդ, հակակարկտային կայանքները, հատկապես հրթիռային համակարգերը պաշտպանության տակ են վերցնում նաև այդ տարածքում գտնվող շենք-շինությունները, ջերմոցները, տրանսպորտային միջոցները և կենդանական աշխարհը:
20.02.2020
«Տասնյակ միլիարդների վնաս է կանխվել». Հակակարկտային ծառայություն
