«Պոբեդա» ավիաընկերությունը կվերսկսի Մոսկվա-Գյումրի չվերթները

«Պոբեդա» ավիաընկերությունը տեղեկացնում է․

«Պոբեդա» լոուքոստերը pobeda.aero կայքում սկսել է Մոսկվա-Գյումրի երթուղով միջազգային չվերթների համար տոմսերի վաճառքը: Այդ ուղղությամբ թռիչքները կվերսկսվեն նոյեմբերի 26-ից շաբաթական մեկ անգամ՝ հինգշաբթի օրերին»։