Պակիստանի դատարանը հրահանգել է ազատ արձակել բրիտանացի լրագրողին գլխատած Ահմեդ Շեյխին

«Ամերիկայի ձայնը» գրում է․

Պակիստանի հարավային Սինդի գավառի դատարաններից մեկը հրահանգել է անհապաղ ազատ արձակել բրիտանական քաղաքացիություն ունեցող Ահմեդ Օմար Շեյխին, որը մեղադրվում էր 2002 թվականին ամերիկացի լրագրող Դանիել Փըրլին առեւանգելու եւ սպանելու մեջ: Քարաչիի նույն այս դատարանը ութ ամիս առաջ կայացրել էր սպանության մեղադրանքը չեղյալ հայտարարելու մասին վճիռ: Մահվան դատավճիռն ապրիլ ամսին իջեցվել էր յոթ տարվա ազատազրկման, երբ սպանության մեղադրանքը փոխարինվել էր առեւանգում իրականցնելու մասին մեղադրանքով: Նրա երեք հանցակիցները, որոնք դատապարտվել էին ցմահ ազատազրկման, արդարացվել էին:

Հիշեցնենք, որ Wall Street Journal պարբերականի թղթակից Փըրլին առեւանգել էին 2002 թվականին, երբ նա այցելել էր Քարաչիի նավահանգիստ, պարզելու համար իսլամիստական զինյալների եւ 2001 թվականի սեպտեմբերյան ահաբեկչական հարձակումներն իրականացնողների միջեւ կապը: Նրան ավելի ուշ գլխատել էին, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել աշխարհում:

Ահմեդ Օմար Շեյխին ազատ արձակելու դատարանի որոշման դեմ բողոք են ներկայացրել Փըրլի ընտանիքի անդամները եւ Պակիստանի կառավարությունը:

Պակիստանի գերագույն դատարանը գործը լսելու է հունվարի 5-ին: