Ավտոմեքենան սահել է մոտակա ձորակը. ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին

Փետրվարի 20-ին, ժամը 08:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Մ-2 ավտոճանապարհին՝ Հերհեր գյուղ տանող խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան սահել է մոտակա ձորակը. տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 144-րդ կմ-ին «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դավիթ Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել մոտակա ձորակը (մոտ 2 մ):

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը, այնուհետև ավտոմեքենան դուրս բերել ձորակից:

Այս մասին հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը: