Ողջ ձմռան ընթացքում ընդամենը 4 օր ենք ունեցել նորմայից ցածր ջերմաստիճան. Գագիկ Սուրենյան

«Այսօր ձմռան վերջին օրն է: Ողջ ձմռան ընթացքում, դեկտեմբեր-փետրվար ամիսներին, ընդամենը 4 օր ենք ունեցել նորմայից ցածր ջերմաստիճան (փետրվարի 9-12-ին), մնացած բոլոր օրերին օդի ջերմաստիճանը եղել է կլիմայական նորմայից բավականին բարձր։ Շատ լավ ձմեռ էր և շատ շուտ անցավ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օթերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։