Իտալիայում ՀՀ-ի դեսպանությունը կոչ է անում Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կապ հաստատել դեսպանության հետ

Իտալիայում նոր տիպի կորոնավիրուսով/COVID-19/ վարավածների թվի կտրուկ աճով պայմանավորված՝ ներկայումս Իտալիայում գտնվող և այցով Իտալիա մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում կապ հաստատել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ՝ փոխանցելով Իտալիայում գտնվելու ժամանակահատվածը և կոնտակտային տվյալները։

Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք խուսափել կարանտինային գոտում գտնվող Լոմբարդիայի Codogno, Castiglione d’Adda, Casalpusterlengo, Fombio, Maleo, Somaglia, Bertonico, Terranova dei Passerini, Castelgerundo e San Fiorano և Վենետոյի Vo’ Euganeo համայնքներ այցելությունից և առհասարակ հյուսիսային շրջաններում մարդաշատ վայրերում գտնվելուց։

Խորհուրդ ենք տալիս հետեւել ՀՀ առողջապահության նախարարության և Իտալիայի համապատասխան իշխանությունների ցուցումներին։
Իտալիայի կառավարության կողմից մշակվել են նոր տիպի կոռոնավիրուսի դեպ պայքարին ուղղված հետևյալ խորհուրդները՝

• Հաճախակի լվանալ ձեռքերը
• Խոսափել սուր շնչառական հիվանդություներ ունեցող
մարդկանց հետ սերտ
շփումներից:
• Չընդունել հակավիրուսային դեղեր կամ հակաբիոտիկներ
առանց բժշկի նշանակման
• Դիմակ օգտագործել միայն վարակ ունենալու կասկածի
դեպքում կամ վարակված մարդուն խնամելիս

Մշտապես թարմացվող պաշտոնական տեղեկատվություն կարելի է ստանալ Իտալիայի Քաղաքացիական պաշտպանության ծառայության պաշտոնական կայքից՝ http://www.protezionecivile.gov.it/home

Դեսպանության կոնտակտային տվյալներն են՝
ք․ Հռոմ, Via XX Settembre 98/E
Հեռ. 06 3296638
E-mail: [email protected]

Այս մասին նշված է Իտալիայում ՀՀ դեսպանությյան ֆեյսբուքյան էջում:

https://www.facebook.com/HayastaniDespanutyun/photos/a.328087840621038/2708479522581846/?type=3&xts%5B0%5D=68.ARCyDvK0xRqzfJMdyqFnLy13hqnBP-d4IndwpmKu4J_vh9pcnmk1LQ9OsmiUyMmj3TgksjUtsLw9kYGFYRSQiWEBiL_OIOQp61g9KlvLfyA6P7ZU-uu5SrQxVmvYXlmHVfZ4prD5tC8bP8hOppzHQW3Ws-hmxK3igLy4mXqpiuMXVzpGcbQUjPlYBlxWHfXVXIwXmOulkVq2lcLM_JuAGKAKxZECCshU2TOrDSHmA7UPpNs4HPKr9vUJgJKrMnp6dvFPgQfw_uSHnxE5p6Md56Ji6aZ-wnUVl0EqDyk_jcQ26pu_ItR71xtnAKymqDAXF7_A0og0mHeakBcjzuhLcYlKuQ&tn=-R