«Մամուլի ազատության ժամանակը». Էդիկ Բաղդասարյանն արժանացել է մրցանակի

«Մամուլի ազատության ժամանակը». Էդիկ Բաղդասարյանն արժանացել է մրցանակի
«Մամուլի ազատության ժամանակը». Էդիկ Բաղդասարյանն արժանացել է մրցանակի

Մասնագիտական խիզախության, հետաքննական լրագրության զարգացման համար «Հետք» թերթի գլխավոր խմբագիր, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի նախագահ Էդիկ Բաղդասարյանն արժանացել է «Մամուլի ազատության ժամանակը» մրցանակին:

Մայիսի 3-ի` մամուլի ազատության համաշխարհային օրվա նախօրեին, մրցանակը տրվել է հետաքննող լրագրողին «Ինտերնյուս» Հայաստանի,  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի եւ Երեւանի մամուլի ակումբի կողմից:

Բաղդասարյանը լրագրական երկարամյա գործունեության ընթացքում բազմաթիվ տեղական և հեղինակավոր մրցանակների է արժանացել:  2008-ին նրան շնորհվել է  Միջազգային հետաքննական լրագրության Global Shining Light Award մրցանակը, 2009-ին Բաղդասարյանն արժանացել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության «Հայաստանի ազատության պաշտպանի» մրցանակին:

Իսկ ացյալ տարի, Էդիկ Բաղդասարյանին շնորհվել է «Բուցերիուս» հիմնադրամի հեղինակավոր  «Արևելյան Եվրոպայի մամուլի ազատություն-2010» մրցանակը:

Լուսանկարը` Իննա Մխիթարյանի

© Medialab.am