Հրդեհ Վարդաբլուր գյուղում

ՀՀ ԱԻՆ

Փետրվարի 29-ին, ժամը 14:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում այրվում է անասնագոմ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Վարդաբլուր գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։15-ին, մարվել՝ 16․10-ին։ Այրվել են անասնագոմը՝ մոտ 24 քմ և ինքնաշեն փայտյա շինություն՝ մոտ 24 քմ։

Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։