Բժիշկը կոչ է անում համախմբվել եւ միահամուռ ուժերով պայքարել կորոնավիրուսի դեմ. «Մեղավորներին փնտրելու գործընթացը որևէ օգուտ չի տա մեր բնակչությանը»

Բժիշկ ուրոլոգ, անդրոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գեւորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ է անում խուճապի չմատնվել.

«Հարգելի հայրենակիցներ,

դիմում եմ Ձեզ խնդրանքով` երկրի համար այս ծանր իրավիճակում զերծ մնալ առողջապահության նախարարությանը և նախարարին անպատվելուց և մեղադրելուց:

Այսօր մենք բոլորս պետք է համախմբվենք ՊԵՏՈՒԹՅԱՆ շուրջը` անկախ անձերից և միահամուռ ուժերով պայքարենք #կորոնավիրուսը հաղթահարելու համար` հանուն մեր բնակչության առողջության:

Մեղավորներին փնտրելու գործընթացը որևէ օգուտ չի տա մեր բնակչությանը:
Հիմա անհրաժեշտ է սատարել առողջապահության նախարարությանը և հստակ քայլեր ձեռնարկել, որպեսզի կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի քանակը չավելանա:

Ողջունում եմ վարչապետի կողմից հանրահավաքը չեղարկելու որոշումը:

Մեղավորները կպատժվեն, երբ վտանգը անցնի:

Իսկ այժմ, մեկ անգամ ևս կոչ եմ անում խուճապի չմատնվել և հետևել տեղեկատվությանը: Հետևենք պաշտոնական լրահոսին, իսկ անհրաժեշտության դեպքում ես հանդես կգամ հայտարարությամբ կամ ուղիղ եթեր կմտնեմ:

Առողջ եղեք»:

❗️❗️❗️Հարգելի հայրենակիցներ,դիմում եմ Ձեզ խնդրանքով` երկրի համար այս ծանր իրավիճակում զերծ մնալ առողջապահության…

Gepostet von Gevorg Grigoryan / Գևորգ Գրիգորյան am Samstag, 29. Februar 2020