Իրազեկում գազի ներտնային սպասարկման և անվտանգության կանոնների պահպանման մասին. Տեսանյութ

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը տեսանյութի տեսքով իրազեկում է հրապարակել ներտնային գազասպառման համակարգի անվտանգության ապահովման վերաբերյալ:

Տեսանյութի պատրաստման համար հիմք է հանդիսացել վերջին ժամանակահատվածում ներտնային գազասպառման համակարգում տեղի ունեցած շմոլ գազից թունավորման, այդ թվում՝ մահացու ելքով պատահարների վիճակագրության և վերլուծության արդյունքները։

«Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, որպես գազասպառման ոլորտը վերահսկող լիազոր մարմին, անհրաժեշտ է համարում, այս տեսանյութի միջոցով քաղաքացիներին իրազեկել գազի անվտանգության կանոնների պահպանման մասին»,- ասված է տեսչության տարածած հաղորդագրության մեջ։