Ընդդիմություն-իշխանություն առաջին հանդիպումն ավարտվեց

Քիչ առաջ ավարտվել է մոտ երկու ժամ տեւած իշխանություն-ընդդիմություն պատվիրակությունների առաջին հանդիպումը: Էրեբունի-Պլազա-ում կայացած հանդիպումը անցել է փակ դռների հետեւում, լրագրողներին թույլատրել են միայն հանդիպման սկզբում մի քանի րոպե լուսանկարներ անել: Հանդիպումը սկսվել է ժամը 16-ին:

Իշխանությունների կողմից հանդիպմանը մասնակցել են Դավիթ Հարությունյանը`ՀՀԿ, Գագիկ Մինասյանը` ՀՀԿ, Նաիրա Զոհրաբյանը` ԲՀԿ, Վարդան Բոստանջյան` ԲՀԿ, Մհեր Շահգելդյան` ՕԵԿ եւ Խաչիկ Հարությունյան` ՕԵԿ:

Ընդդիմության պատվիրակության կազմում են Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, կետնրոնական շտաբի անդամ Դավիթ Շահնազարյանը, տնտեսական հանձնախմբի անդամ Վահագն Խաչատրյանը, ՀՀՇ-ից` Սամվել Աբրահամյանը եւ Ֆելիքս Խաչատրյանը ՀԺԿ-ից:

© Medialab.am