Կոռնիձոր գյուղում նկատվել է արկանման առարկա. ԱԻՆ-ն ահազանգ է ստացել

ՀՀ ԱԻՆ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 10-ին, ժամը 09:35-ին  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղում նկատվել է արկանման առարկա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Այյս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: