«Արթիկ» ՔԿՀ-ում կանխվել է կասկածելի փաթեթի փոխանցումը

ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցները մարտի 10-ին՝ ժամը 11։40-ի սահմաններում, բնակելի տեղամասի շարահրապարակում շրջայց կատարելիս հայտնաբերել են դրսից ներնետված, կպչուն ժապավենով պարուրված փաթեթ։ 

Զննությամբ պարզվել է, որ օվալաձև պլաստմասե տարայում առկա է եղել ափիոն տեսակի թմրամիջոցի նմանվող, մուգ շագանակագույն, մածուցիկ զանգված, որի քաշը փաթեթով կազմել է 31,27 գրամ։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից: