Չինաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ մարտի 11-ից սկսած բոլոր քաղաքացիները, որոնք ժամանում են Պեկին՝ ներառյալ օտարերկրյա քաղաքացիները, պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի՝ ըստ իրենց բնակության հասցեների։
«Վերջինիս բացակայության պարագայում՝ պետության կողմից տրամադրված հատուկ վայրերում (հյուրանոցային համալիրներում)։ Այն քաղաքացիները, որոնք Պեկին են ժամանում կարճաժամկետ, պարտավոր են տեղավորվել պետության կողմից նշված հյուրանոցներում և անցնել պարտադիր թեստավորում։
Գուանջոու և Շանհայ քաղաքներում պարտադիր կարանտինի են ենթակա միայն այն քաղաքացիները, որոնք ժամանում են կորոնավիրուսից առավել տուժած երկրներից՝ Իրանից, Իտալիայից, Կորեայից, Ճապոնիայից։
Տեղեկացնում ենք, որ 14-օրյա կարանտինային ռեժիմի պահպանումը չի վերաբերվում տարանցիկ ուղևորներին, որոնք օդանավակայանում ստանդարտ բժշկական զննություն անցնելուց հետո, շարունակելու են իրենց ուղևորությունը։
Դեսպանությունը հետևում է իրադարձությունների զարգացմանը և ցանկացած նոր տեղեկության դեպքում կիրազեկի լրացուցիչ»,- ասված է հաղորդագրության մեջ։