ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ Ռուսաստանը շարունակում է ուշադրությամբ հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։
«Մենք շարունակում ենք ուշադիր հետևել իրավիճակին` կապված Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային միջադեպի հետ: Ռուսական կողմն աջակցություն է տրամադրում Բաքվին և Երևանին՝ բարձր մակարդակի կանոնավոր շփումների միջոցով լարվածությունը թուլացնելու հարցում: Մեր երկրների ռազմական և սահմանային ծառայությունների միջև գործող կապերը պահպանվում են»,- նշված է հաղորդագրության մեջ: