Լեհաստանի նախագահը Երեւանում սկսել է իր հանդիպումները

Լեհաստանի նախագահը Երեւանում սկսել է իր հանդիպումները
Լեհաստանի նախագահը Երեւանում սկսել է իր հանդիպումները

Երեկ պաշտոնական այցով Երեւան ժամանած Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին այսօր այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Ինչպես տեղեկացնում են նախագահի նստավայրից, Ծիծեռնակաբերդից Կոմորովսկին ուղեւորվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նստավայր, որտեղ տեղի է ունեցել հյուրերի դիմավորման պաշտոնական արարաղություն, որին էլ հաջորդել է Սերժ Սարգսյանի եւ Բրոնիսլավ Կոմորովսկու առանձնազրույցը:

Առանձնազրույցից հետո կայացել են ընդլայնված կազմով բանակցություններ` երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ:

Հանդիպման արդյունքները երկու երկրների նախագահները ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսով:

Հիշեցնենք, որ Կոմորովսկին Երեւան է ժամանել Բաքվից, իսկ Երեւանից մեկնելու է Թբիլիսի: Լեհաստանի նախագահը Հարավային Կովկաս է ժամանել 6-օրյա տարածաշրջանային այցով:

© Medialab.am