Կան հուսադրող լուրեր մեր գյումրեցի աղջնակից. Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է օրեր առաջ դաժան ծեծի ենթարված գյումրեցի աղջկա առողջական վիճակին։ Նախարարը գրում է.

«Կան նաև հուսադրող լուրեր մեր գյումրեցի աղջնակից 🙂

Նրա վիճակը կայուն է, գիտակից է։ Դեռ վերակենդանացման բաժանմունքում է։ Ձախ ոտքը և ձեռքը, որ չէր կարողանում շարժել, սկսել է աննշան շարժել։

Բժիշկներն ամեն ինչ անում են նրան արագ ոտքի կանգնեցնելու համար»,-գրում է Թորոսյանը։