Մշակվել է ոչխարաբուծության զարգացման հայեցակարգը

Մշակվել է ոչխարաբուծության զարգացման հայեցակարգը
Մշակվել է ոչխարաբուծության զարգացման հայեցակարգը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մշակել և կառավարության քննարկմանն է ներկայացրել հայեցակարգ՝ հանրապետությունում ոչխարաբուծության զարգացման մասին: Հայեցակարգում ըստ մարզերի վերլուծության է ենթարկվել արոտավայրերի ծանրաբեռնվածությունը, որից ելնելով և մարզերի բնատնտեսական հնարավորություններին համապատասխան, սահմանվել են ոչխարների օպտիմալ գլխաքանակները 2011-2020 թթ.:

Նախատեսվում է ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում, որտեղ խիստ սահմանափակ են արոտները, աստիճանաբար սահմանափակել ոչխարների գլխաքանակը: Փոխարենը Գեղարքունիքի, Արագածոտնի, Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերում, ուր արոտավայրերը ընդարձակ են, սակայն դրանց ծանրաբեռնվածությունը նվազել է 3-4 անգամ, առաջիկայում զգալիորեն կավելացվի ոչխարի գլխաքանակը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ գյուղնախարարությունը:

Ըստ քննարկման ներկայացված հայեցակարգի, Հայաստանում ոչխարների օպտիմալ գլխաքանակը 2020 թվականին կհասնի գրեթե 1,5 միլիոնի, այսօրվա 532 հազարի դիմաց:

© Medialab.am