Ոստիկանապետ. «Ամեն ոստիկանություն արժանի ա իր հասարակությանը»

Ոստիկանապետ. «Ամեն ոստիկանություն արժանի ա իր հասարակությանը»
Ոստիկանապետ. «Ամեն ոստիկանություն արժանի ա իր հասարակությանը»

Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը այսօր կառավարության նիստից հետո իրեն շրջապատած քաղաքացիներին եւ լրագրողներին հայտարարել է, թե ամեն ոստիկանություն արժանի է իր հասարակությանը: Ալիկ Սարգսյանն այդ հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ իրեն` կառավարության շենքից դուրս գալուց հետո դիմավորել են «Ամոթ, ամոթ» վանկարկումներով:

«Ամեն ոստիկանություն արժանի ա իրա հասարակությանը, ամեն հասարակություն արժանի ա իրա ոստիկանությանը, էդ միշտ հիշեք: Ոստիկանության մեջ բարձր իդեալներ, գաղափարներ եք ման գալի, ընգել եք ոստիկանության մեջ ինչ-որ եվրոպական բաներ եք ման գալիս, ինքներդ էդ մոդելը ձեր մեջ ձևավորեք»,- հայտարարել է ոստիկանապետը:

© Medialab.am