ՀՀ որոշ տարածքներում ձյուն է տեղում․ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ի ժամը 22:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Դիլիջանի (միայն բեռնատարների համար), Սպիտակի, Ջաջուռի ոլորանները և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը (բուք է) դժվարանցանելի են:

Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը (բուք է) փակ է. կան կուտակված ավտոմեքենաներ:

Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերում, Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Մարտունի, Ճամբարակ, Արագածոտնի մարզի Ապարան, Վայոց ձորի մարզի Ջերուկ քաղաքներում և Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք գյուղերում տեղում է ձյուն:

Լոռու մարզի և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի Գորիս և Կապան քաղաքներում մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: