«Պոբեդա» դադարեցրել է դեպի Հայաստան թռիչքները. Factor.am

Factor.am – Ռուսական «Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունը մարտի 19-ից ապրիլի 15-ը դադարեցրել է թռիչքները Գյումրիի «Շիրակ» օդանավակայան: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ավիաընկերության հաղորդագրությունը:

««Պոբեդա» լոուքոստերը 2020 թվականի մարտի 19-ից դադարեցնում է Մոսկվայից դեպի Գյումրի թռիչքները՝ կապված Հայաստանի Կառավարության կողմից սահմանված ՌԴ քաղաքացիների մուտքի սահմանափակումների հետ»,- ասվում է հաղորդագրությունում:

Այն ուղևորներին, որոնք արդեն ավիատոմս են ձեռք բերել, կփոխհատուցեն գումարը: Հիշեցնենք, որ նախօրեին էլ դեպի Հայաստան չվերթների քանակը կրճատելու մասին հայտնել էր ռուսական «Աէրոֆլոտ»-ը: