Արայիկ Հարությունյանը հրապարակել է մարտի 20-ի հեռավար ուսուցման դասացուցակը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյբուքի իր էջում գրել է․

«Տեղյակ եմ, որ այսօրվա դասերը հավանել են նաև մեծահասակները։ Աշակերտների հետ միասին վերականգնում ենք մոռացված գիտելիքը»։

Նա ներկայացրել է մարտի 20-ի դասացուցակը.

Ժամը 08։30-ից Առաջին ալիքի եթերում կսկսվի «Հանրային դասը»՝ մայրենի, մեդիագրագիտություն և պատմություն առարկաներից։ 14։00-ից դասերը կշարունակվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում և հասանելի կլինեն https://www.youtube.com/user/armeduchannel/playlists էջում։ 

Առաջին ալիքով ժամը 08։30-ից կլինեն հետևյալ դասերը՝«Մայրենի» (4-րդ դասարան):Թեմաներն են «Ուս ուսի որ տանք, սարեր շուռ կտանք» (հայկական ժողովրդական հեքիաթ), Լեոնարդո դա Վինչի – «Դեղձենին»,Անահիտ Պարսամյան – «Հրաշք վրձինը»Ուսուցիչը կլինի Դավիթ Գյուրջինյանը:

Այնուհետև կլինի «Պատմություն» (7-8-րդ դասարաններ): Թեմաները կլինեն Կիլիկյան Հայաստան, պետության կայացում, Կիլիկյան Հայաստան, Լևոն Մեծագործ, պետության զարգացումՀայատառ գրատպության հիմնադրում: Ուսուցիչը կլինի Զոհրաբ Գևորգյանը: Կհաջորդի «Մեդիագրագիտություն»-ը (7-8-րդ դասարաններ): Թեմաներն են՝ «Ինտերնետում ամեն ինչ պետք է ստուգել», «Անձնական տվյալները համացանցում տեղադրելու վտանգների մասին», «Ի՞նչ անել, եթե ինտերնետում ծուղակն ես ընկել»: Ուսուցիչը կլինի Սամվել Մարտիրոսյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում կհեռարձակվեն՝ 14։00 – Հայոց լեզու, թեմա՝ Բայ․ ձևաբայեր, դերբայներ (7-րդ դասարան)14։30 – Հայ գրականություն, թեմա՝ Համո Սահյան (7-րդ դասարան)15։00 – Հայոց լեզու, թեմա՝ Գոյականական անդամի լրացումներ․ բացահայտիչ (8-րդ դասարան)15։30 – Հայ գրականություն, թեմա՝ Մեծարենց․ ստեղծագործության ընդհանուր բնութագիրը (8-րդ դասարան):