«Չենք լռելու». «Աղբ եթերից» մրցանակ` Շանթի «Բանակում» հեռուստասերիալին

«Չենք լռելու». «Աղբ եթերից» մրցանակ` Շանթի «Բանակում» հեռուստասերիալին
«Չենք լռելու». «Աղբ եթերից» մրցանակ` Շանթի «Բանակում» հեռուստասերիալին

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության խորհրդի որոշմամբ «Աղբ եթերից» մրցանակաբաշխության  հաղթող է ճանաչվել «Շանթ» հեռուստատեսությամբ ցուցադրվող «Բանակում» հեռուստասերիալը: Այդ մասին տեղեկացնում է PanARMENIAN.Net-ը:
Ըստ նախաձեռնության, բացի դիտողների ճաշակի վրա ահռելի բացասական ազդեցություն ունենալուց, «Բանակումն» առավել է խորացնում հասարակություն-բանակ ճգնաժամը:
PanARMENIAN.Net-ը տեղեկացնում է, որ «Չենք լռելուն» փոստի միջոցով «Բանակում» հեռուստասերիալի ստեղծագործական խմբին է ուղարկվել հաղթանակի մասին հավաստագիր, իսկ «Շանթ» հեռուստաընկերությանը փակ ծրարով առաքվել է 100 դրամ` աղբահանության գումար, որը նախաձեռնությունը խնդրել է ծախսել` նպատակային:

© Medialab.am