Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն առաջարկեց դիմել Ամենայն հայոց կաթողիկոսին՝ Մայր Աթոռում պահվող աստվածամուխ գեղարդը դուրս բերելու և շրջելու ամբողջ երկրում: Այս մասին գրում է Lragir.am-ը:
Սասուն Միքայելյանը հիշեցրեց, որ երբ 1798 թվականին Վրաստանում ժանտախտ էր, վրաց թագավորը դիմեց հայոց կաթողիկոսին, որ գեղարդը տեղափոխվի Վրաստանի ժանտախտի դեմ պայքարելու համար:
«Միքայելյանը նշեց, որ այդ քայլը ցույց կտա ամբողջ աշխարհին, որ մենք քրիստոնյա ենք: Միքայելյանի խոսքով, ժողովրդի համախմբման համար նաև հավատի սնունդ է պետք»,-նշում է աղբյուրը: