Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանը փորձում է ձեռք բերել և Առողջապահության նախարարությանը տրամադրել կորոնավիրուսի ախտորոշման 2 200 թեստ

Ամբողջ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) դեմ պայքարող բժիշկներն ու առողջապահության ոլորտի մասնագետներն ամեն օր նոր մանրամասներ են պարզում այս աղետաբեր վիրուսի մասին:

Վիրուսին վերաբերող շատ հարցերի պատասխաններ մասնագետները դեռ չունեն կամ ունեն տարբերվող կարծիքներ: Այնուամենայնիվ, բոլորը համակարծիք են, որ համաճարակի տարածումը կանխելու ամենաարդյունավետ նախապայմանը բնակչության հնարավորինս լայն շրջանակների  թեստավորումն է պատշաճ ժամանակին:

Համաճարակի դեմ պայքարում հաջողությանը նպաստելու համար Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանը փորձում է ձեռք բերել և Հայաստանի առողջապահության նախարարությանը տրամադրել կորոնավիրուսի ախտորոշման 2 200 թեստ:

Այս մասին տեղեկացնում են հիմնադրամից։