Ի՞նչ զգացողություն կունենաք, եթե իմանաք, որ ձեր անպատասխանատու քայլի արդյունքում մարդ է մահացել. Դավիթ Սանասարյան

Հեղինակ MediaLab

Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) կասեցված լիազորություններով պետ Դավիթ Սանասարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Դաժան հարց եմ տալիս, բայց այլ տարբերակ չի մնում.

Ի՞նչ զգացողություն կունենաք, եթե իմանաք, որ ձեր անպատասխանատու քայլի արդյունքում մարդ է մահացել։
Արդյոք նորից կանտեսեք բոլոր հորդորներն ու էլի սովորականի պես նոր զոհին «կփնտրեք»։

Եթե ձեզ չեք պատկերացնում այդ դերում, կլինի մի քիչ պատասխանատվություն ցուցաբերեք, ու ինքներդ ձեզ ասեք, որ ո՛չ, դուք չեք կարող ուրիշի մահվան պատճառ դառնալ, չեք կարող այլոց լույսը մարել, չեք կարող ուրիշի երեխուն որբ թողել…

Արդյոք պետք է դա արվի ավտովթարի, այլ դիտավորայլ կամ անզգույշ արարքների արդյունքում, որ մեղքի զգացողությունը մեծ ու անտանելի լինի։ Ուզում եմ հասկանալ տարբերությունը ո՞րն է, երբ դու զգուշացված ես հնարավոր աղետի մասնակիցը դառնալու մասին, բայց շարունակում ես ճակատագրապաշտությամբ փայլել։

Կարող եք վիրավորել ինձ, կարող եք ատել, բայց ես ձեզ սիրելով եմ այս հարցերը տալիս, որ մի քիչ պատասխանատվության զգացողություն արթնանա ու չմասնակցեք վարակի տարածմանը։
#ԻՍերԱստծո #ՄնաՏանը խնդրում եմ, #Մի_Մասնակցի_Վարակի_Տարածմանը