Տեղի է ունեցել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» եւ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունների համատեղ նիստ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երեկ երեկոյան` դեկտեմբերի 29-ին, տեղի ունեցավ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» եւ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունների համատեղ նիստ։

Նիստին մասնացում էր նաեւ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Քննարկել ենք օրենսդիրի եւ ավագանու միջեւ համագործակցության արդյունավետության բարձրացմանը, քաղաքային առկա խնդիրներին, քաղաքի զարգացման ծրագրերին վերաբերող եւ մի շարք այլ հարցեր»։