Վերահսկվում են Գավառ համայնքի ճանապարհային մուտքերն ու ելքերը

Համաձայն Պարետի՝ «ՀՀ ողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ» որոշման, Գավառ համայնքում ոստիկանների և համայնքապետարանի ներկայացուցիչների կողմից վերահսկվում են քաղաքի մուտքերն ու ելքերը:

Հիշեցնենք, որ ինքնամեկուսացման և տեղաշարժի կանոնները խախտելու դեպքում՝ քաղաքացիները կենթարկվեն վարչական պատասխանատվության:

Այս մասին տեղեկացնում է Գավառի քաղաքապետարանը։