Մադրիդում պաշտոնապես սուգ է հայտարարվել կորոնավիրուսից մահացածների հիշատակին

Մադրիդի ինքնավար համայնքի ղեկավար Իսաբել Դիաս Այուսոյի հրամանագրով Մադրիդում այսօրվանից պաշտոնապես սուգ է հայտարարվում կորոնավիրուսից մահացածների հիշատակին։

Այս մասին հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը։

«Պետական հաստատությունների վրա կխոնարհվեն Մադրիդի համայնքի դրոշները, ամեն օրը ժ.12.00 բնակիչները մեկ րոպե լռությամբ կհարգեն զոհերի հիշատակը։

Մադրիդում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 3082-ի»։