Բրայլյան գրով հրապարակվել է Մարդու իրավունքների պաշտպանի ուղեցույցը արտակարգ դրության վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած «Նոր կորոնավիրուսի և արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների վերաբերյալ» ուղեցույցը տպագրվել է բրայլյան գրով: 

Առաջին խմբաքանակն արդեն ուղարկվել է տեսողական խնդիրներ ունեցող անձանց:

Տպագրությունն իրականացվել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի աջակցությամբ։

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։