«Էրեբունի» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում ստանալուց հետո այսօր առավոտյան Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ «Ազատությանը» փոխանցեց Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը:
Բժիշկները նրա առողջական վիճակում դինամիկա են արձանագրել, սակայն փաստել են, որ Ռոբերտ Քոչարյանը այս պահին բժշկի մշտական վերահսկողության և հետագա բուժման կարիք ունի։ Փաստաբանական թիմը քննարկում է ստեղծված համաճարակային իրավիճակում Քոչարյանին ՔԿՀ տեղափոխելու նպատակահարմարության և նրա առողջության անվտանգության հարցը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։