ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ի ժամը 09.00-ի դրությամբ դժվարանցանելի են Տավուշի մարզի Բերդ – Ճամբարակ, Դիլիջան – Երևան, Բերդ-Իջևան, Դիլիջան-Վանաձոր, Կիրանց – Ոսկեպար ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են նաև Սյունիքի մարզի Սիսիան – Գորիս և Մեղրի – Կապան ավտոճանապարհները:

© Medialab.am