Մեր թեժ գծերն աշխատում են, կարող եք ստանալ լիարժեք աջակցություն. «Ընդդեմ կականց նկատմամբ բռնության» կոալիցիա

Հարգելի կանայք․                                

«Ընդդեմ կականց նկատմամբ բռնության» կոալիցիայի թեժ գծերն աշխատում են սովորական ռեժիմով, և մենք շարունակում ենք աջակցություն տրամադրել մեր բոլոր խմբերի շահառուներին։

Մենք հասկանում ենք, որ ստեղծված իրավիճակում մարդկանց տանը մնալու կարգադրությունը մեծացնում է բռնարարի կողմից հսկողությունը տուժողի նկատմամբ և տուժողը հնարավորություն կամ ազատություն չի ունենա զանգահարելու, քանի որ բռնարարը վերահսկում է նրա ամեն քայլը:

Մեր նախկին շահառուները՝ բռնություն վերապրած կանանցից  շատերը գործազուրկ են դարձել և կարող են կորցնել աշխատանքը:Մեր բոլոր ծառայությունների հետ համատեղ մենք նաև իրավաբանական խորհրդատվություն կտրամադրենք աշխատանքային իրավունքների խախտումների դեպքում, քանի որ երկրում առաջացած իրավիճակի պայմաններում կանայք ավելի խոցելի են դառնում աշխատանքային հարաբերություններում։

Մեր թեժ գծերն են՝

Կանանց աջակցության կենտրոն – Իրավաբանական, սոցիալական և հոգեբանական աջակցություն ընտանեկան բռնության ենթարկված կանանց և նրանց երեխաներին, ինչպես նաև ապահով տուն ։ Շուրջօրյա թեժ գիծ 0 99 88 78 08։

Կանանց իրավունքների կենտրոն  –  Թեժ Գիծ՝ 010 54 28 28,  043 01 02 92 / հոգեբանական,  իրավաբանական անվճար խորհրդատվություն ընտանեկան բռնության ենթարկված կանանց և նրանց երեխաների համար։ Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթիից-ուրբաթ 10:00 – 18:30/:

Կանանց ռեսուրսային կենտրոն – իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար զանգահարել՝  093 948886

Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն – Թեժ գիծ 0 77 99 12 80
Իրավաբանական և հոգեբանական աջակցություն՝ սեռական բռնության ենթարկված կանանց և անչափահասներին:

Փինք Արմենիա  Իրավաբանական աջակցություն – Թեժ գիծ՝ 099 522 533, հոգեբանական և սոցիալական աշխատողի խորհրդատվություն – թեժ գիծ՝ 096 280 290, հավասարը հավասարին խորհրդատվություն – թեժ գիծ՝ 096 280 290։ ԼԲՏ կանանց համար։

Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ ՀԿ – ՄԻԱՎ-ով ապրող  անձնանց և նրանց ընտանիքի անդամներին  խնամքի, սոցիալ-հոգեբանական աջակցության, իրավական խորհրդատվության տրամադրում։ Թեժ գծեր՝ 098 663383, 096 653383
Թմրամիջոց գործածող անձանց իրավական, սոցիալական աջակցության տրամադրում: Թեժ գծեր՝ 098 663383, 096 653383
Պալիատիվ խնամքի և արդյունավետ ցավազրկման կարիք ունեցող պացինտներին և բուժաշխատողներին  իրավական խորհրդատվության և աջակցության տրամադրում։ Թեժ գիծ՝ 094 422922։

Սպիտակի  Հելսինկյան խումբ – անվճար իրավաբանական խորհրդատվություն – Թեժ գիծ՝ 099252017։

Կանանց  իրավունքների տուն – անվճար իրավաբանական խորհրդատվություն, հեռախոսահամար՝  098381321։