Վանաձորում փրկարարները փոսից դուրս են բերել քաղաքացու դին

Մայիսի 18-ին, ժամը 14:51-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ընկել է Վանաձոր քաղաքի 3-րդ մաս թաղամասի Նարեկացու փողոցի թիվ 13 հասցեում գտնվող Ակսել Բակունցի անվան թիվ 7 հիմնական դպրոցի հետնամասում գտնվող փոսը․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։

Փրկարարները փոսից դուրս են բերել Մ. Մ.-ի (ծնված 1938 թ․) դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։