Լոռի. Հարուցվել է քրեական գործ` փոստային բաժանմունքի պետի կողմից յուրացում կատարելու դեպքի առթիվ

Լոռի. Հարուցվել է քրեական գործ` փոստային բաժանմունքի պետի կողմից յուրացում կատարելու դեպքի առթիվ
Լոռի. Հարուցվել է քրեական գործ` փոստային բաժանմունքի պետի կողմից յուրացում կատարելու դեպքի առթիվ

Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` փոստային բաժանմունքի պետի կողմից կենսաթոշակների եւ նպաստի գումարներից յուրացում կատարելու դեպքի առթիվ:

Պետական շահերի պաշտպանության նկատառումներով նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ մասնավորապես պարզվել է, որ «Հայփոստե ՓԲ ընկերության Վանաձորի թիվ N փոստային բաժանմունքի պետը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, քաղաքացիների կենսաթոշակները եւ նպաստը վճարելու համար 2011թ. նոյեմբեր ամսին ստացված, ինչպես նաեւ ազգաբնակչությունից որպես վարձավճարներ գանձված գումարներից յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի` 6 420 000 դրամ գումար:

Նյութերի հիման վրա Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

© Medialab.am