Մեծ Բրիտանիայի վարչապետը գիշերն անցկացրել է վերակենդանացման բաժանմունքում․ Ամերիկայի ձայն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, մեկ գիշեր վերակենդանացման բաժանմունքում մնալուց հետո, «ունի բարձր տրամադրություն»: Կորոնավիրուսով վարակված վարչապետի առողջական վիճակի մասին են տեղեկացնում նրա գրասենյակից:

Հիսունհինգամյա Ջոնսոնի վիճակը գիշերվա ընթացում եղել է կայուն: Նրան տվել են թթվածին, սակայն շնչառական սարքեր միացնելու անհրաժեշտություն չի եղել, ասել է խոսնակը:

Եղիսաբեթ Երկրորդ թագուհին ուղերձ է հղել վարչապետի ընտանիքին ու նրա հղի կնոջը, ու նշել, որ ինքը շարունակ մտածում է նրանց մասին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։