Կորոնավիրուսից մահվան դեպքերն աշխարհում անցնում են 80 հազարը

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածության դեպքերը անցնում են 1,4 մլն-ը։ worldometers-ի փոխանցմամբ, վիրուսով վարակվածության հետևանքով աշխարհում արդեն մահացել է 81 հազար մարդ։

Վարակված դեպքերի մեծ քանակով առաջին տեղում ԱՄՆ-ն է՝ 390,414, այնուհետև Իսպանիան է՝ 140,511 դեպքով։

Հիշեցնենք՝ Հայաստանում հաստատված դեպքերը 853-ն են, առողջացածները՝ 87 (+25), մահվան ելքերը՝ 8։