Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով հունվարի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի:
Այցի շրջանակներում նախատեսված է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների երկկողմ հանդիպում:
Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, նույն օրը տեղի կունենա նաեւ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպում` նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:
© Medialab.am